Փաշինյանը կաշկանդված է, իրեն վիրավորող Ալիևին չի կարող հակադարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

«Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումն ու դրան հաջորդած 4 կետանոց հայտարարությունը ցույց տվեց՝ հերթական անգամ ընդառաջ գնացինք Ադրբեջանի օրակարգին»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորն իր տեսակետն այսպես է բացատրում՝ եթե ռազմագերիների ու անհետ կորածների հարցը որևէ կերպ ներառված չէ հունավարի 11-ին ստորագրված հայտարարության մեջ, հետևաբար հայկական կողմը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի շահը չի կարողացել առաջ տանել:

«Հայաստանն Ադրբեջանին չի կարողանում ստիպել իր պարտավորությունները կատարել, ու դա, առաջին հերթին, բխում է նրանից, որ բանակցողը պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանն է: Հանդիպման տեսանյութերից հստակ երևաց՝ նա կաշկանդված է, իրեն վիրավորող Ալիևին չի կարողանում հակադարձել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ