Դոլարի, եվրոյի, ռուբլու, բրիտանական ֆունտի փոխարժեքները նախորդ օրվա համեմատ նվազել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հունվարի 14-ին կազմել է 525.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.44 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 639.32 դրամ՝ նվազելով 3.01 դրամով:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 717.40 դրամ՝ նվազելով 3.86 դրամով:

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ՝ նվազելով 0.02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 428 դրամ, ոսկի՝  31,402.68 դրամ, պլատին՝ 18,295.78 դրամ:

--00—ԼՄ