Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

․

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի մարտական պատրաստության մակարդակն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով  3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են  գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են գիշերային պայմաններում հրետանավորների գործողությունները և մասնագիտական հմտությունները։

--00--ԱՀ