Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում մոտ 800 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

․

Հունվարի 14-ին, ժամը 17:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 1-ին փողոցի 10-րդ փակուղու տներից մեկի բակում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:33-ին, մարվել՝ 21:27-ին: Այրվել է մոտ 800 հակ անասնակեր:

--0--ԱՀ