«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

․

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհրաժարվի մի շարք ֆուտբոլիստների ծառայությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Telegraph-ը:

«Կարմիր սատանաների» կազմում այլևս հանդես չեն գա Ֆիլ Ջոնսին, Մարկոս Ռոխոյին, Սերխիո Ռոմերոյին, Դիոգու Դալոտին եւ Անդրեաս Պերեյրային:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 17 տուրերից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Կարմիր սատանաները» իրենց ակտիվում ունեն 36 միավոր: Հաջորդ հանդիպումը մանչեսթերյան թիմը կանցկացնի հունվարի 17-ին` մրցելով «Լիվերպուլ»-ի հետ:

--00--ԱՀ