Արցախի Մարտունիում և Այգեստանում կիրականացվեն զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

ԱԻՆ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911, 101, 112 հեռախոսահամարներին:

--00—ՄՀ