2021-ի առաջին 2 շաբաթում ՀՀ–ում գրանցվել է հրդեհի 143 դեպք

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

ԱԻՆ

Հունվարի 1-ից մինչև 14-ը հանրապետությունում հրդեհի 143 դեպք է գրանցվել. 44-ը՝ բնակելի շինություններում, 41-ը՝ խոտածածկ տարածքներում: Լոռու և Տավուշի մարզերում 221.5 հա տարածք է այրվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

«Հիշե՛ք, որ անգամ ձմռանը հարկավոր է զգոնությունը չկորցնել. մեկ լուցկին կամ ծխախոտի մնացորդը կարող են անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքների հանգեցնել»,– ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում:

 --00—ՄՀ