COVID-19-ի պատճառով օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելության ժամկետները փոխվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

նկար

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ օտարերկրացիների և սփյուռքահայերի համար ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, ինչպես նաև նախապատրաստական բաժիններում ընդունելության ժամկետները երկարացվել են մինչև 2021 թվականի հունվարի 15-ը:

--00—ԼՄ