«Իմ քայլը» փող էր բաժանել, որ ճանապարհը փակեն, բայց ես անցա․ Վազգեն Մանուկյան

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

․

Հենց սկզբում թվում էր, որ 2-3 հանրահավաքից հետո մարդիկ դուրս կգան փողոցը և իշխանությունը կգնա, այդպես չեղավ, ուրեմն ավելի աշխատանքով է դա պետք անել: Այս մասին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում, լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Հարցին, թե քաղաքացիները մեքենաների առաջը փակել էին, որպեսզի թույլ չտան Վազգեն Մանուկյանը մտնի Գյումրի նա ասաց.

«Այո, ճանապարհը փակ է, «Իմ քայլը» փող էր բաժանել, մեր մեքենաներն այնտեղ են, բայց ես անցա: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել»:

--00--ԱՀ