Հայաստանը և Բելառուսը համատեղ գիտատեխնիկական նախագծերի մրցույթ կանցկացնեն

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն և Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեն հայտարարել են համատեղ 2021-2022 թթ. գիտատեխնիկական նախագծերի մրցույթ՝ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի մամլո ծառայությունը:

Մրցույթն անցկացվում է մի քանի գերակա ուղղություններով՝ թվային, տեղեկատվական, հաղորդակցական և միջառարկայական տեխնոլոգիաներ, կենսաբանական, բժշկական, դեղագործական և քիմիական տեխնոլոգիաներ, էներգետիկա, շինարարություն, բնապահպանություն և ռացիոնալ բնօգտագործում, մեքենաշինություն, մեքենաշինական տեխնոլոգիաներ, սարքաշինություն և նորարարական նյութեր, ագրոարդյունաբերական և պարենային տեխնոլոգիաներ, մարդու, հասարակության և պետության անվտանգության ապահովում:

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 26-ը: Հայտերը պետք է ունենան սահմանված կարգով պատրաստված բիզնես պլան, հետազոտությունների և մշակումների արդյունքների գործնական օգտագործման և ֆինանսավորման բաժնային մասնակցության վերաբերյալ պետական պատվիրատուի գրավոր պարտավորությունները: Լրացված ձևերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ «Փորձաքննություն» տեղեկատվական-վերլուծական համակարգի միջոցով։

Համատեղ գիտատեխնիկական նախագծերի մրցույթն անցկացվում է Բելառուսի և Հայաստանի կառավարությունների միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ի գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:

--00--ԱՀ