Փաշինյանը ստացել է այն առաջարկը, որից չէր կարող հրաժարվել, չէր կարող չստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Մոսկվայի հրավերը, քանի որ օրակարգը համարել էր հայանպաստ։

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ քաղաքագետն ասել է նաև, որ Փաշինյանը չէր կարող չստորագրել եռակողմ հայտարարությունը։ Մարկարովը վստահ է, որ գերիների հարցն օգտագործվում է Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։

Դիտարկմանը, թե ինչու՞ Մոսկվայում փոխվեց այդ հարցի առաջնահերթությունը և կարևորվեց տարածաշրջանային կոմունիկացիանների ապաշրջափակումը, Մարկարովն արձագանքել է. «Երևի ստացել է այն առաջարկությունը, որից չի կարողացել հրաժարվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ