Գեղարքունիքում բեռնատար Mercedes-ը տապալել է «Հարսնաքար» ռեստորանի եկաթե ճաղավանդակները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

հասարակական

Հունվարի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11-50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, 65 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բազալտե պարսպին, և մոտ 15 մետր առաջ ընթանալով, կոտրել երկաթե ճաղավանդակները։  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

--0--ԿԿ