Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար: Այս մասին, Վանաձորում, «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների ժամանակ, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մենք ներկայացրել են ճանապարհային քարտեզ և  առաջարկել ենք, որ նախ Փաշինյանը հրաժարական տա, անցումային կառավարություն ձևավորվի և լուծի կարևոր խնդիրներ: Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-ասաց նա:

Ըստ Իշխան Սաղաթելյանի լուծվող խնդիրներից առաջնայինները հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելն է:

«Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է։ Պետք է հարաբերությունները կարգավորվի ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ»,- նշեց նա:

--0--ԱՀ