Պատերազմը հնարավոր էր ու պետք էր կանգնեցնել, դա ապացուցված է․ Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

Պատերազմը հնարավոր էր ու պետք էր կանգնեցնել, դա ապացուցված է։ Այս մասին, Վանաձորում, ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ապացուցված էնաև, որ պատերազմին, եթե մեր բանակը պատրաստ լիներ, այդ ամուր դիրքերը մենք կկարողանայինք պահել, նույնիսկ այդ աննպաստ պայմաններում», - հավելեց նա։

Վազգեն Մանուկյանը ապացուցված է համարում այն, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել ենք մերոնք, և դա արդեն վկայություններով ապացուցված։

«Հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն, առևտուր չի արել՝ լավացնելու եռակողմ հայտարարության փաստաթուղթը։ Հետևելով Ալիևի հայտարարություններին՝ ես մի բան կարող եմ պնդել, որ ամսի 8-ի ու 9-ի կողմերը ադրբեջանական բանակն ինքն էլ պահանջ ուներ դադարի, զենքը իրենց մոտ շատ էր, զինվորները շատ էր, բայց իրենց մոտ էլ կար հոգնածություն ու ներքին դժգոհություն», - նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն։

--00--ԱՀ