Իրանական ընկերությունը ՀՀ-ում տնտեսական գործունեություն սկսելու ծրագիր կսկսի

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

իրան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության մեջ Radteb Naghsh-e Jahan ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերի մասին:

Դեսպան Թումանյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները, ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները:

Ընկերության տնօրեն Ղանադնիյան հայտնել է, որ փետրվար ամսին ձեռնարկության պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին:

ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատվության ապահովման հարցում:

 --00—ՄՀ
 

Տեսանյութեր

Live

Լրահոս