Վեճ՝ ձմեռային այգու սահադաշտում. ծնոտի բեկորային վնասվածքներով անչափահաս է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

1

Հունվարի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 16-ամյա Հովհաննես Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում գործող Ձմեռային այգում։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հովհաննես Հ․-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ձմեռային այգու սահադաշտում։

Դեպքի փաստով անչափահասների գործերի բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս