Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը ևս մի քանի երկրի հետ

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

ինքնաթիռ

 Հունվարի 27-ից Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի հետ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Այսպիսով, ինքնաթիռները շաբաթական երկու անգամ թռչելու են Մոսկվայից ՝ Հանոյ, Դելի և Հելսինկի, իսկ շաբաթը երեք անգամ ՝ Դոհա: Բացի այդ, նախատեսվում է շաբաթական երկու թռիչք Սանկտ Պետերբուրգից Հելսինկի: Իսկ  դեպի Կահիրե կանոնավոր թռիչքների թիվը ավելացվել է` հասցվելով շաբաթական 5-ի:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս