Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News    

էփլ

Ամերիկյան «Apple» ընկերությունը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին հայտնել է ընկերության աղբյուրը:

Ամերիկյան ընկերությունը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ չափի կլինի ծալվող հեռախոսի էկրանը: Դիտարկվում է 6,7 դյույմ անկյունագծով էկրանի տարբերակը, ինչպիսին IPhone 12 Pro Max հեռախոսինն է:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ծալվող էկրանով IPhone-ն այնքան էլ արագ չի հայտնվի շուկայում, իսկ հնարավոր է, որ երբեք էլ չհայտնվի:

--00—ՄՀ