Հայաստանը վարակակիրների թվով աշխարհում 60-րդն է, հարևան երկրների ցանկում՝ վերջինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

նկար

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են փոփոխվել: Հայաստանը վարակակիրների թվով աշխարհում 60-րդն է, հարևան երկրների ցանկում՝ վերջինը: Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 164,235 է:

Հաջորդը Ադրբեջանն է, աշխարհի երկրների ցանկում 46-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվն այդ երկրում 226,951 է:

Հարևան երկրների ցանկի երրորդ տեղում Վրաստանն է: Վերջինս աշխարհի երկրների ցանկում 44-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 247,025 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը աշխարհի երկրների ցանկում տևական ժամանակ է պահպանում է 15-րդն հորիզոնականը. վարակակիրների ընդհանուր թիվը երկրում դեկտեմբերին հատել էր 1 միլիոնը. այս պահին երկրում կա 1,324,395 վարակակիր:

Թուրքիան առաջ է անցել Իրանից և աշխարհի երկրների ցանկում հայտնվել 7-րդ հորիզոնականում, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 2,373,115 է:

Մահերի թվով մոտ են Հայաստանի (2,987 մահ), Վրաստանի (2,916), Ադրբեջանի (2,998 մահ) տվյալները: Թուրքիայում մահերի թիվը 23,6 հազար է, իսկ Իրանում՝ 56,7 հազար:

Նշենք, որ հունվարի 16-ի՝ ժամը 19:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 94,435,031 է, որից 2,020,437-ը մահացել է, 67,475,671-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 24,938,923 է, որից 111,461 մարդ կամ 0,4 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ