Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

Իրան

Եվրոպական երեք երկրներն այսօր Իրանին զգուշացրել են մետաղական ուրանի հարստացման մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրին, և այն ոչ թե քաղաքացիական, այլ՝ ռազմական կիրառման համար է: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Իրանին հորդորում ենք դադարեցնել այս գործընթացն ու անհապաղ վերադառնալ միջուկային համաձայնագրով սահմանված իր լիազորությունների կատարմանը, եթե Իրանն իրոք ցանկանում է պահպանել այդ համաձայնագիրը»,- համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան:

ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ու Թեհրանը ավելի վաղ հայտարարել էին, որ վեց տերությունների հետ կնքված միջուկային գործարքի վերջին խախատումներից հետո Իրանն այս ոլորտում աշխատանքներ է սկսել: Իրանական կողմը կոչ է անում դադարեցնել երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:

--00—ՄՀ