Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում. խուճապի չմատնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ռումբ արցախ

ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ այսօր սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց  ոչնչացման աշխատանքների շրջանակներում,  ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:  Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:

Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

--00—ԼՄ