Արցախում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 8 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը 31 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

կորոնավիրուս բացասական

Արցախում  հունվարի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կատարված 58 նոր թեստավորումներից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Այդ մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

«Վարակակիրներից 6-ը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում՝ հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր:

Կատարվել է 18 509 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում:

--00—ԼՄ