Բայդենի վարչակազմում ևս մեկ հայ է պաշտոն ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

 

նկար

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ևս մեկ հայազգի պաշտոնյա է նշանակել իր վարչակազմում: Կլիմայի և գիտության հարցերով գործակալության անձնակազմում նախագահի հատուկ օգնական կնշանակվի Ջեֆ Մարությանը։ Այս մասին տեղեկանում ենք dcist.com-ից: 

Ըստ աղբյուրի՝ Մարությանը հեռացել է Տրանսպորտային վարչության շրջանային վարչության (DDOT) տնօրենի պաշտոնից, որպեսզի միանա  Բայդենի վարչակազմի կլիմայի թիմին:

Մարությանը նախկինում ղեկավարել է LGBTQ Outreach-ի ժողովրդավարական ազգային կոմիտեն (DNC)՝ օգնելով կուսակցության ընտրարշավին։

նկար

--00—ԼՄ