Արցախում մեկնարկել է բնակարանների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը. ո՞վ է շահառու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը, որի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ, որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:

Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ստորև նշված փաստաթղթերը  ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Թումանյան 50):

--00—ԼՄ