Բացահայտել է հանցագործության 194 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 18 24News  

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու՝ 67, անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության` 12, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 5, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, անձի առևանգման և յուրացման կամ վատնման՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման ու համակարգչային հանցագործության՝ 2-ական, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ինքնիրավչության և ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողության՝ 2-ական, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ