Ո՞վ կնշանակվի առողջապահության նախարար. ՀՀ վարչապետը թեկնածու ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել փոխնախարար Անահիտ Ավանեսյանին:

Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջիկայում առողջապահության նախարարի պաշտոնը լքած Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ