Վարչապետի խոսնակը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թորոսյանի՝ Աղաջանյանին փոխարինելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է  24News-ի աղբյուրի հայտնած այն տեղեկությունը, թե Արսեն Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այդ մասին Մանե Գևորգյանը հայտնել է 24News-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ, մեր տեղեկությունների համաձայն, Արսեն Թորոսյանը, որը ներկայացրել է առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելու դիմում, առաջիկայում կնշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ