Ապագա պարեկների ուսուցման մեկնարկը տրվեց. 770 տեղի համար գրանցվել էր 2500 դիմորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Հունվարի 18-ին ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 5-ամսյա ուսուցման մեկնարկը:
Պարեկային ծառայության շարքերը առաջինը համալրելու իրավունք ստացածներից 496-ը քաղաքացիական անձինք են, 274-ը՝ ոստիկանության ծառայողներ:

770 մրցութային տեղի համար ընդունելությանը մասնակցելու համար դիմել էր ավելի քան 2500 դիմորդ: Ընդունելության ստուգումները մեկնարկել էին անցած տարվա սեպտեմբերին։

Դրական միավորներ հավաքած դիմորդները անցել են նաև հարցազրույց։ Ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթով անցած համարվեցին առավելագույն միավորներ հավաքած և հարցազրույցի դրական եզրակացություն ստացած 770 դիմորդներ։

5-ամսյա ուսումնառության ընթացքում ապագա պարեկները կստանան անհրաժեշտ գիտելիքներ՝ օտար լեզուներից ու բարեվարքությունից սկսած՝ մինչև ոստիկանական գործ ու կրակային հմտություններ։

Արվելու է ամեն ինչ, որ ունենանք առավել պրոֆեսիոնալ ոստիկաններ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս