ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության համար ընտրություն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 18 24News  

զու

Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում իրականացվելու է ընտրություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ):

--00—ՄՀ