Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

պն

Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Տեսանյութեր

Live

Լրահոս