Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Արցախում զոհված 2 855 զինծառայողների անունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները: Այս մասին հայտնում է Вестник Кавказа-ն:

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև հունվարի 18-ը հուղարկավորված 2 855, ինչպես նաև անհետ կորած 50 զինծառայողների անուններն, ազգանունները, կոչումներն ու լուսանկարները»,- հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից:

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ դեռ շարունակվում են անհետ կորած զինծառայողների որոնողական և անհատականացման աշխատանքները:

ՊՆ հրապարակած տվյալներն` այստեղ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս