ԱՄՆ-ում խորհուրդ են տվել դադարեցնել Moderna ընկերության պատվաստանյութերից մեկի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

5

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առողջապահության ոլորտի աշխատակիցները խորհուրդ են տվել դադարեցնել Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խմբաքանակներից մեկի կիրառումը, քանի որ մարդկանց մոտ, դեղամիջոցի հանդեպ, ի հայտ են եկել ալերգիկ ռեակցիաներ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ, պատվաստումից հետո 24 ժամվա ընթացքում բուժհաստատություններից մեկում 10 մարդ գանգատվել է ալերգիկ ռեակցիայից: Ախտանշանների ի հայտ գալու հաճախականությունը նմանօրինակ պատվաստանյութերի ներարկումից հետո կազմում է մեկ դեպք 100 հազարից:

Ավելի վաղ դեղամիջոցի ավելի քան 330 հազար չափաբաժին է մատակարարվել նահանգի 287 կազմակերպություններ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս