Իրականացվել է COVID-19-ի կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

․

Ս.թ. հունվարի 14-15-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակում իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում ազգային մակարդակում։

«Մի շարք բաղադրիչներ գնահատվել են առավելագույն գնահատականով, մասնավորապես՝ վարակի հսկողության և կանխարգելման գործընթացի ներդրում,

անհատական պաշտպանության միջոցների պատշաճ կիրառում։ Նշվել է նաև, որ երկրում իրականացվել են կարևոր միջոցառումներ՝ COVID-19-ի հետ կապված նախապատրաստական, կարողությունների ապահովման աշխատանքներում:

Գնահատումն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ»,- հայտնում են կենտրոնից:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս