Բզկտված զորքին չօգնեցին, կհաղթեինք, եթե լրահամալրումը դադարած չլիներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

Արցախյան երկրորդ պատերազմն ի վիճակի էինք հաղթելու, բայց դուխն ու հերոսությունը քիչ է կռվի համար։ Այս կարծիքին է պահեստազորի փոխգնդապետ Աշոտ Ամիրզադյանը։ 
Ըստ նրա՝ պատերազմի 10-րդ օրվանից ունեցել ենք ներդաշնակության բացակայություն, գործողությունները համաձայնեցված չեն եղել։

«Սա խառնաշփոթ է առաջացնում, ինչը շատ էական ազդեցություն է»,- նկատել  է նա։

Փոխգնդապետը սխալ է համարում կամավորներին առաջնագիծ ուղարկելը։
«Առաջին օրերին մենք լավ դիմագրավել ենք, և հակառակորդը  լավ տուժել է։ Թշնամին մետրով էր գնում առաջ, նշանակում է՝ դիմադրութունը շատ ուժեղ է եղել։

Բայց երբ հակառակորդին հաջողվեց ճեղքում ապահովել, իսկ դա նախատեսվում էր, դրանից հետո պետք էր զորքի վերախմբավորում կատարել, թարմ ուժեր բերել։ Պետք էր 10 օրում վերականգնել առաջնագիծը։  Անհրաժետություն էր, որպեսզի  ռեզերվային ուժեր գային և օգնեին արդեն բզկտված, ուժասպառ զորքին, օգնեին, որ հարձակվեն։ Իսկ լրահամալրումը չկար, գնացել են կամավորները։ Նրանք որքանո՞վ էին պատրաստված պատերազմին։ Նրանց ոգին կար, բայց քիչ էր։

Թնդանոթի արկն ու ավտոմատի գնդակը նույն արագությամբ են գնում։ Ոգով հարցը չի լուծվում, իսկ մեր կամավորները չգիտեին՝ ուր գնային, ինչ անեին։ Հրամանատարները կա՛մ չկային, կա՛մ կային, որոնց ոչ մեկը չէր ընդունում՝ որպես հրամանատար»,- ասել  է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս