Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1550 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News  

կորոնավիրուս

Հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 550 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 249 465 է: Այս մասին գրում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 17 398 թեստավորում, այդ թվում 12 166 հակամարմինների թեստով, 5 232 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 235 130 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 2 973:

Կարանտինային գոտում է գտնվում 472 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3 656 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 563 պացիենտ:

--00—ՄՀ