Ռուսական Մի-24-ի խոցման վայրում՝ Երասխում, վանք-մատուռ կկառուցվի. շինարարությունը սկսվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

նկար

Արարատի մարզում սկսվել է Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հուշահամալիրի շինարարությունը, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Զինված ուժերը խոցեցին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռը: Հարձակման հետևանքով զոհվեց 2 օդաչու, անձնակազմի մեկ անդամ հրաշքով ողջ է մնացել, հայտնում է Տելեգրամի «Wargonzo» ալիքը:

Ըստ աղբյուրի՝ ծրագիրն իրականացնում է Խաղաղության միջազգային մարդասիրական հիմնադրամը: Հուշահամալիրը կներառի Եղիա Մարգարեի վանք-մատուռ, ռուս օդաչուների հուշարձանը, մոտակայքում նախատեսվում է կառուցել ռազմական պատմության թանգարան:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ վերջերս ռուսական կողմը վերադասակարգել է Երասխում տեղի ունեցած ողբերգությունը «դժբախտ պատահարից» «կանխամտածված սպանության», մինչդեռ պաշտոնական Բաքուն չի տրամադրել իր հետաքննության արդյունքները:

--00—ԼՄ