Ալիևի հրամանագրով Ղարաբաղում նախագահի հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News 

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին»: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Ալիևը ստորագրել է ևս մեկ հրամանագիր, այն վերաբերում է «Ղարաբաղի վերածննդի հիմնադրամի» գործունեության ապահովմանը: 

Համաձայն այդ հրամանագրի` հիմնադրամին հատկացվում է մեկ միլիոն մանաթ, որը առանձնացվել է պետական բյուջեից: Հաստատվել է Հիմնադրամի կազմն ու կառուցվածքը: 

--00--ԱԹ