Արցախի ՏԿԵ նախարարությունը հորդորում է կատարել կոմունալ վճարումները

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News 

կոմունալ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են.

«Հարգելի' բնակիչներ,

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման դիմաց վճարումները կատարել մինչև հաջորդող ամսվա 20-ը՝ էներգակիրների անխափան մատակարարումն ապահովելու համար, այլապես ոչ բարեխիղճ բնակիչները չեն օգտվի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումից»:

 

--00--ԱԹ