Հատուկ տեխնիկան ամբողջությամբ ներգրավված է ձնամաքրման աշխատանքներում. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

հակոբկարապետյան

Այսօր՝ վաղ առավոտվանից Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան և աշխատակիցները ամբողջությամբ ներգրավված են ձնամաքրման աշխատանքների մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ գործի է դրվել համայնքային հիմնարկի 29 միավոր աղցան և ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 բեռնաթափ: Ձնամաքրման գործին  ներգրավված են նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները: Աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում:

--00--ԱԹ