Շուշին ազատագրողներին դատելն ուղիղ հանգեցրեց երկու ամիս առաջ տեղի ունեցածին. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է նաև երկրում ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, թե Շուշին ազատագրողներին դատելը հանգեցրել է 2 ամիս առաջ տեղի ունեցածին:

«Հարգելի՛ դատարան, երբ որ 2,5 տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ, ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով 3 գեներալ-գնդապետի: Եվ առհասարակ մի ասացվածք կա, եթե ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Ընդամենն իմ ասածը սա էր նշանակում:

Եվ եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին (խմբ.՝ գործունեությանը), որոնք ուղղակի պատասխանատու էին այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի, և՛ անհետ կորածների, կամա, թե ակամա, մտածելով չարամտությա՞մբ, թե՞ չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա է իմ համոզմունքը և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ»,-ասել է նա:

--0--ԿԿ