Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19,  24News

ճանապարհ

Տեղացող ձյան հետևանքով՝ տեղ-տեղ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում: Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկված են ձնամաքրման աշխատանքների գործում:  Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են՝ ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Անխափան երթևեկելու համար վարորդներին հորդորում ենք օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր»,- հայտնել են Արցախի  արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

--00—ՄՀ