Օդում ձյունը որսալու տեխնոլոգիային դեռ չեն տիրապետում, սակայն ձյունը մաքրվում է. խոսնակ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19,  24News

ձնամաքրում

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձյունը շարունակում է տեղալ։ Արձանագրենք, որ ԵԱՍՄ համայնքային հիմնարկը, ցավոք, օդում ձյունը որսալուն տեխնոլոգիային դեռ չի տիրապետում:

Այդուհանդերձ, հիմնարկի տեխնիկան ու անձնակազմը ամբողջ կազմով շարունակում են ձնամաքրման աշխատանքները։ Դրանք կշարունակվեն նաեւ ամբողջ գիշերվա ընթացքում։

Տեսանյութերում՝ Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա, Նոր Նորք»։

--00--ԱԹ