Շուռնուխում բարերարները գիշերային լուսավորության խնդիրը լուծվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

նկար

Շուռնուխում բարերարների աջակցությամբ գիշերային լուսավորության խնդիրը լուծվել է: Այդ մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Շուռնուխ բնակավայրի գիշերային լուսավորության հարցը արմատապես լուծվում է: Բնակավայրում փողոցների արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է բարերարների աջակցությամբ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը:

Ավելի քան 30 հին լուսատուները փոխարինվել են «ԼԵԴ» տեսակի նոր լուսատուներով: Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առաջիկայում կմեկնարկեն նաև վերակառուցման նոր ծրագրեր, այդ թվում` խաղահրապարակի, առանձնատների կառուցում»,- նշված է համայնքապետարանի հաղորդագրությունում։

--00—ԼՄ