1 օրում Ստեփանակերտ է վերադարձել 114 քաղաքացի, իսկ ընդհանուր առմամբ՝ 50 հազար 116 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ տարածքից ԼՂ է ուղևորվել փախստականների տեղափոխող հերթական ավտոշարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ մինչ օրս ԼՂ է վերադարձել 50 116 փախստական։

Ըստ գերատեսչության՝ 1 օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 114 փախստական։ 27 դիտակետերում շարունակվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։

--00—ԼՄ