ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 357 մարդ, մահացել՝ 9-ը ․ հաստատվել է 309 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

կորոնավիրուս

Հունվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 221 դեպք, որոնցից 153 857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628 405 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և  մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է:

--00—ՄՀ