Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ձյուն ճանապարհ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են: Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում:

Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: 

Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և Սարավան տեղամասում ճանապարհները դժվարանցանելի են։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է  տրվում երթևեկը կազմակերպել ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ