Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

Արցախ

Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը: Այս մասին հայտնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության և աշխատանքի խրախուսման նպատակով՝  սահմանվել է պետական աջակցություն:

Մասնավորապես՝ 2021 թվականի հունվարից սկսած՝  6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։

Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,-մանրամասնել են նախարարությունից։

--00—ՄՀ