Պետք է օգնել, որ հաշմանդամություն ստացած զինվորը ոչ թե համակերպվի, այլ հաղթահարի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Ֆեյսբուքյան էջում հրապարակած հանդիպման տեսանյութին կից նա նաև գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև: 

«2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականության:

Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ եւ մաքսիմալ արդյունավետ:

Խորհրդակցություն եմ անցակցրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում»,-գրել է նա:

--00—ԼՄ