Արաբկիրի բազմաբնակարան շենքերի 388 աղբամուղից 81-ը փակվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

աղբամուղ

Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում առկա 388 աղբամուղից փակվել է 81-ը։ Այս մասին հայտնում են վարչական շրջանից:

«Աղբատար խողովակներն ու աղբախցիկները բազմաբնակարան շենքերում ստեղծում են բազմաթիվ անհարմարություններ, հակաէսթետիկ և հակահիգիենիկ վիճակ։ Այդ մասին են վկայում մեր քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերը և աղբամուղները փակելու խնդրանքները:

Հարգելի՛ քաղաքացիներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները տնօրինելու իրավունքը պատկանում է շենքերի սեփականատերերին, և եթե մուտքի բնակիչների 2/3-ը աղբամուղի փակումը համարում է անհրաժեշտ, ապա կարող է նախաձեռնել գործընթացը, իհարկե, տեղեկացնելով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, որպեսզի շենքերի հարակից տարածքներում տեղադրվեն աղբամաններ։

Առնետների և միջատների հարևանությունից հրաժարվելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է»,- հայտնում են վարչական շրջանից։

--00--ԱԹ