«Փյունիկ»-ն ընկերական խաղի կանցկացնի «Զենիթ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News

սպորտ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ընկերական հանդիպում կանցկանցի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունվարի 31-ից փետրվարի 14-ը «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄԷ-ում։ Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ընկերական հանդիպում ռուսական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն և գավաթակիր, ընթացիկ մրցաշրջանի առաջատար Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Խաղը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-ին, Դուբայում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

--0--ԿԿ